Անհետ կորածների ծնողները հերթական բողոքի ակցիան են անցկացրել

Էջմիածնի զորամասում անհետ կորած զինծառայողների հարազատները փակ հանդիպում են ունեցել Գլխավոր շտաբի լրատվականի պետ Սամվել Ասատրյանի հետ։ Հիշեցնենք, որ այսօր անհետ կորած զինվորների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել։ Մի քանի ժամ է՝ ինչ նրանք Էջմիածնի զորամասի դիմաց սպասում էին պաշտոնյաններին, որպեսզի պաշտոնյաններին պատասխան ստանան, թե երբ է սկսվելու իրենց որդիների որոնողական աշխատանքները։ Հիշեցնենք, որ Եռակողմ հայտարարությունից հետո Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անցկացրել ՊՆ-ի, Կառավարության դիմաց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հանդիպել է նրանց հետ։