Արցախյան պատերազմը՝ մասնակիցների աչքերով․ 2-րդ թողարկում

Armenia Today-ը շարունակում է ներկայացնել Արցախյան պատերազմը՝ ականատեսների աչքերով։ Մեր հաղորդաշարի հերոսները պատմում են իրենց տեսածն ու զգացածը, մարտերի սահմռկեցուցիչ դրվագները։ Հենց նրանցից կարելի է իմանալ, թե ինչպես է ընթացել պատերազմը, թե ինչ ողբերգություններ են տեղի ունեցել, թե ինչպես են թշնամու դեմ, կարելի է ասել, մերկ կանգնած մեր տղերքը կռվել մինչև վերջ՝ հանուն հայրենիքի։ Այս հաղորդման հերոսը Յուրի Համբարձումյանն է, որը ռազմի դաշտում է եղել պատերազմի առաջին օրից մինչև վերջին օրը։ Նա Երևանի Շենքավիթ համայնքից է, որտեղից, առնվազն, ևս 50 հոգի մեկնել էր ճակատամարտ, և նրանցից, ցավոք հետ է վերադարձել 12-13 հոգի, մնացածի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_