Վարչապետի համար փակ են լինելու ոչ թե փողոցները, այլ՝ Հայաստանի երկինքը․ Գերասիմ Վարդանյան

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանի մոտ՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մեկնել Մոսկվա։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ այնտեղ ստորագրվելու է հայ ժողովրդի շահերը ոտնահարող փաստաթուղթ։ «Եթե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստորագրի ինչ-որ մի փաստաթուղթ, որը մեր պետականության դեմ է, մեր շահին դեմ է, ուրեմն նա թող լավ իմանա՝ վաղը ոչ թե փողոցներն են փակ լինելու, այլ Հայաստանի երկինքը, նա չի կարողանալու գալ Հայաստան»,-հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից Գերասիմ Վարդանյանը։ Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_