ՀԱՅԵՐԸ ՈՒՐԱԽ ՄԵՌՆԵԼ ԳԻՏԵՆ

ՀԱՅԵՐԸ ՈՒՐԱԽ ՄԵՌՆԵԼ ԳԻՏԵՆ Մի ազատամարտիկ ընկեր ունեմ, պատմում էր, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է նաև « Միկի մաուսի » անվան գաղտնի ռազմահայրենասիրական ջոկատ։ Այդ ջոկատը կռվել է պատերազմի ամենաթեժ հատվածներում ու թշնամու խորը թիկունքում։ նրանց շնորհիվ էր, որ հաղթեցինք պատերազմը, այդ ջոկատի հրամանատարը եղել է արտաշատցի Հովիկ Աբրահամյանը՝ Մուկը դրա համար էլ նրան ասել են ՄՈՒԿ։ Այս ամենը իհարկե կատակով էր ասում, այն որ ամեն փնթի ելավ ու հայտարարեց, որ ինքը պատերազմի մասնակից է, ինքը վազգենի հետ մի խրամատում են սողեսող անցել, չոր հաց կիսել նրա հետ, անքուն գիշերներ լուսացրել, իրար հետ Ուռել են ու ճախրել․․․ Անգամ իրենց շքանշանների ու մեդալների առատությունը վկայում են այդ ամենը։ Նույնիսկ Հերմինե Նաղդալյանն ու Հրանուշ Հակոբյանն են եղել գնդացրորդ մարտադաշտում, ինչպես Չապաևի Անկան։ Հիմա ՖԲ ում վխտում են ռազմահայրենասիրական խմբերը, վրիժառունների վիրտուալ ջոկատները, գրոհային պառվաբոզերի մատյան գնդերը։ Հայերի համար կարևորը ապրելը չէ, այլ գեղեցիկ մեռնելը, զվարճանքի, նարգիլայի բուրմունքի ու սեռաքաղց մերկապարուհիների գրկում։ Ինչպես մահմեդականների մոտ, մեռնել ու դրախտում քառասուն կույսի պաչիկներին արժանանալ, ինչպես կասեր Մեծ զորավարը, Մեծ հայրենասերը ու Արևաճաճանչ մեր առաջնորդը․ « Եւ ուրեմն,կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ մեր զոհերը, կեցցե՜ գեներալներն ու վրիժառուները, կեցցե՛նք, մենք եւ մեր երեխաները, որ ապրում