Արթուր Մեսչյան. ՏԱՊԱՆԱԳԻՐ. Երևան 2009

ՏԱՊԱՆԱԳԻՐ Խոսք՝ Մուշեղ Իշխանի Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն, Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն, Հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել, Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա: Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա: Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին, Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին, Հիշի՛ր, որ նախ այդ հարբեցման ես տիրացա, Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա: Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ, Եվ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ, Հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել, Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա: Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա... Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա.. Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա... Հող է հիմա... Առաքել #գեհենի_առաքել #մոնթե_ստուդիա #geheni_araqel #monte_studia