Inga Anush Arshakyan Aprelu April 1

Չեն սպիանում անցած դարի վերքերս, Չեն դադարում դեռ կարոտից երգերը, Տուն երազում եմ քեզ արթուն, Տունս երազում ասում է ետ արի: Հայ իմ հողից լսվող աղերսն ու ճիչը, Թող մեղավոր հոգուդ դառնա դահիճը, Մահ դու հաղթել ես ինձ մի պահ, Բայց ճակատագիրն է իմ եղել ապրել: Սիրտս կոտրեցին սրով, Մեկ է ապրեցի սիրով, Այգուս բերքը այրեցին, Նորը տնկեցի: Վանքս քանդեցին, բայց ես Մեկ է աղոթում եմ քեզ, Տեր պահապան կանգնիր Ինձ ու իմ ազգին հավետ: Կաիմ արյան մեջ կա հողի հին կանչը, Դեռ տանելու եմ վեր ծաղկած իմ խաչը, Կանք ու պիտի դեռ շատանանք, Կյանքն է հայերին հրամայել ապրել: Սիրտս կոտրեցին սրով, Մեկ է ապրեցի սիրով, Այգուս բերքը այրեցին, Նորը տնկեցի: Վանքս քանդեցին, բայց ես Մեկ է աղոթում եմ քեզ, Տեր պահապան կանգնիր Ինձ ու իմ ազգին հավետ: Չեմ սպանի հոգիս Քանի կա կողքիս հավատ, Սուրբ իմ աղոթք, Հարազատ հողից ծիլ ու ծառ կտամ նորից, Հայ գարնան կաթիլ, ապրելու ապրիլ… Սիրտս կոտրեցին սրով, Մեկ է ապրեցի սիրով, Այգուս բերքը այրեցին, Նորը տնկեցի: Վանքս քանդեցին, Բայց ես մեկ է աղոթում եմ քեզ, Տեր պահապան կանգնիր Ինձ ու իմ ազգին հավետ…