«Իմալ էնիմ,լաո՛»

Կատարում է`Սարգիս Ալավերդյանը. Հատվածը`«Տոհմածառ» հաղորդաշարից է։ Տեսաֆիլմը նկարահանվել է Արևմտյան Հայաստանում,Արարատ լեռան լանջին` «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությամբ։ _________ Այս հրաշալի երգը ստեղծվել է 1915 թվականի եղեռնից հետո: Հայրենի երկիրը կորցրած պապը իրավունք էլ չունի գնալու իր «Էրգիրը», նա այլևս մահացու կարոտին չդիմանալով երգով ասում է իր թոռնիկին «Հելի լաո, էրթանք մըր էրգիր»,նկարագրում է իր դրախտային «Էրգիրը» և համարում է, որ եթե «Էրգիրը» չտեսած մահանա, ապա Աստծո վերջին դատաստանին պարտական կմնա: © _________ «ԻՄԱԼ ԷՆԻՄ,ԼԱՈ՛» Իմալ էնիմ, լաո՛, իմ երազի հետ, Կառնե յուր թևերուն ,ընձի կտանե հետ, Կերթամ, կպտտիմ ես իմ նախնյաց հետ, Կարոտս որ առա , ետ կդառնամ հետ: Հելի, Հայրո՛, հելի , էրթանք մըր էրգիր, Մշո պապակ հողին ես դառնամ ջրկիր, Դիվահար ինձ շինիք, կաղաչեմ, փրկի՛ր, Թե չէ, հեյ դատաստանին պարտական կեղնիմ: Հելի, լաո՛, տանիմ խորոտ լեռըներ, Տանիմ ման տամ ձըզի կաթնով ախպրներ, Իջնենք Մեղրագետը, ես բռնիմ ձկներ, Կարոտս որ առա , ետ կդառնամ հետ: Հելի, լաո՛, տանիմ մեր գազպեն էրգիր Էլսի կապ կքաշիմ , զիմ բռով թափիմ, Թե որ չիկամ, ձեզի խաբիմ, Հըլու դատաստանին պարտական կեղնիմ: Հելի, Հայրո՛, հելի, էրթանք մըր էրգիր, Մշո պապակ հողին ես դառնամ ջըրկիր, Դիվահար ինձ շինիք, կաղաչեմ , փրկի՛ր, Թե չէ, հեյ դատաստանին պարտական կեղնիմ: