Պարույր Սեւակ. ՄԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ

Մեզանից մեկը, անշուշտ, այստեղ չէ, Մեզանից մեկը՝ Կամ ես, կամ թե դու: Թե դու չես այստեղ՝ Ապա ինչպես է, Որ ինձ հետ ես միշտ՝ Իմ սենյակի մեջ, Իմ մատների տակ, Իմ լեզվի վրա: Թե ես չեմ այստեղ, Ապա ինչպես է, Որ ես հետդ չեմ՝ Քո սենյակի մեջ, Քո մատների տակ, Քո լեզվի վրա: Ճիշտն այն է գուցե, Որ մենք երկուսս էլ այստեղ չենք լինում. Ինքս այնտեղ եմ, որտեղ որ դու ես, Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ: Այսպես գալիս ենք մենք դեպի իրար, Դու՝ ինձ մոտ, Ես՝ քեզ Եվ... չենք հանդիպում... այս քանի տարի: