Արամուսում ձիթապտուղ են արտադրում

Արամուսի ոչ միայն գազարն է հայտնի, այլև ձիթապտուղը: Այստեղ արդեն մի քանի տարի է ձիթապտղի վերամշակման գործարան կա՝ արտադրական մեծ պոտենցիալով: Հումքը ներկրում են Հունաստանից և Եգիպտոսից, վերամշակում Կաթնաղբյուրի ջրով: Պահածոյացված, գունավոր, լցոնված ձիթապտուղները Կոտայքի մարզից հասնում են Ուկրաինա, Վրաստան և Ռուսաստան: