1. Ավետարանչության դպրոց․ ինչպես ճիշտ վկայել Քրիստոսին։ Դաս 1. Քրիստոսի վկան լինելու էությունը

#ArmanManukyan #ԱվետարանչությանԴպրոց #ԷջմիածնիԷմմանուելԵկեղեցի Հարցաշար՝ Դաս 1. Քրիստոսի վկան լինելու էությունը։ 1) Մեծագույն վտանգը քրիստոնեության համար ներկայացնում են... ա) այլ կրոնները բ) աթեիզմը գ) այս աշխարհի ապականված համակարգը դ) այն քրիստոնյաները, ովքեր ձգտում են երկինք հասնել՝ առանց մյուսների հետ իրենց հավատքը բաժնեկցելու փափագի։ 2) Ո՞ւմ է ուղղված Տեր Հիսուսի «Մեծ հանձնարարականը»։ 3) Ո՞րն է «մարդկանց որսորդներ» դառնալու մեր առաքելությունը, որը հենց Տեր Հիսուսն է պատվիրել։ 4)Ինչպե՞ս է բնութագրվում այն, որ դու գիտես վտանգի մասին և չես զգուշացնում, գիտես բարին և փրկության ճանապարհը ցույց չես տալիս։ ա) Դա անտարբերություն է։ բ) Դա մեղք է։ գ) Դա եսասիրություն է։ 5) Ե՞րբ կարող ենք Աստծո ձեռքին գործիք լինել, որով Նա բարիք է անում, և ո՞րն է դրա հետևանքը։ 6) Ի՞նչն է մեզ ուժ տալիս, որպեսզի հաղթահարենք ավետարանելու անհարմարությունն ու դժվարությունը։ 7) Ինչու՞ է երբեմն խոսքը ցանելուց հետո ուրախության փոխարեն գալիս տրտմություն։ 8) Որո՞նք են Քրիստոսի մեծ հանձնարարականին չհնազանդվելու պատճառները։ 9) Ինչի՞ց է կախված մեր հարաբերությունն Աստծո հետ։ 10) Ի՞նչ հետևանքներ կարող են լինել, երբ որ մենք հոգևոր կյանքում ճահճանում ենք։ 11) Ի՞նչը պետք է լինի ավետարանչության կամ Քրիստոսի վկան լինելու հիմնական շարժառիթը։ Էջմիածնի Էմմանուել եկեղեցու պաշտամունքների ուղիղ ռադիո հեռարձակումն` ամեն կիրակի , ուրբաթ և չորեքշաբթի - Կարող եք մեզ գրել @ հասցեին կամ զանգահարել 37493315680 հ&