Ասուլիս. «Որքանով են սեյսմակայուն երևանյան բարձրահարկերը»

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որտեղ մեկ գիշերվա ընթացքում փլուզվեցին ոչ միայն հին շենքերը, այլև էլիտար նորակառույցների ամբողջ թաղամասեր, հայ հասարակության մեջ հարց բարձրացավ, թե որքանո՞վ են սեյսմակայուն նորակառույցները մեր երկրում և ինչ վիճակում է գտնվում դեռևս խորհրդային տարիներին կառուցված բնակարանային ֆոնդը: