Ոչ մի մուրացկան իր նպատակին չի հասնում, պետք չէ խաղաղություն մուրալ. Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում խոսել է տարածաշրջանում և Իրանի շուրջ տեղի ունեցող լարված գործընթացների, Իրանում հնարավոր պատերազմի և դրա հետևանքների, Հայաստանի անվտանգային խնդիրների, ռազմավարական դաշնակից գործընկերոջ` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ ներկայիս ճգնաժամային հարաբերությունների, իշխանությունների` ՀԱՊԿ–ից դուրս գալու ձգտումների և ՆԱՏՕ–ին Հայաստանի անդամակցության անհնարինության ու այլ հարցերի մասին։ Նրա կարծիքով` Լաչինի միջանցքի խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է ՀՀ իշխանությունները գործադրեն բոլոր ջանքերը, այնուհետև մոդերատոր կողմը կփորձի աջակցել։ «Նոյեմբերի 9–ի փաստաթղթի ստորագրողներից մեկն էլ եղել է Նիկոլ Վովայի Փաշինյանը, հետևաբար ինքը այդ պայմանագրի կողմերից մեկն է և Լաչինի հետ կապված հանձնառություն ունի»,-նշեց Ղևոնդյանը։