Զրոյական խաղագումարով խաղն ամենառիսկայինն է ներկա իրավիճակում

Աշխարհաքաղաքական մեծ խաղում մի իրողություն գոյություն ունի, որը կարելի է կազինոյում ռիսկային փաստարկի հետ համեմատել։ Դու մտնում ես խաղի մեջ, հասկանալով, որ պարտվելու հավանականությունն ավելին է, քան հաղթելունը։ Կամ որ դրանք առնվազն համաչափ են։ «Ֆինլանդիզացիայի» գաղափարն այդ պարագայում լուրջ ռիսկայնության տակ է հայտնվել, եթե չասենք, որ այդ փաստարկի գոյությունն այլևս հարցականի տակ է։ Բայդենը դա փոխարինում է «նատօիզացիայով»։