Յուրահատուկ ձայն ունեցող, աշխարհի ռեկորդակիր երգչուհի Միլեն Կայյե-Կարանյանի ասուլիսը

Միլեն Կայյե-Կարանյանը ճանաչվել է պատմության մեջ առաջինը, որը ձայնի 11 օկտավա դիապազոն ունի։ Միլենը ճանաչվել է նաև աշխարհում ամենահզոր ձայնն ունեցող երգչուհին (170 դեցիբել հզորությամբ) և 17-ից մինչև 21000 հերց հաճախականության միջակայքով՝ ներառելով։ Բազմաթիվ ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ։ Գրանցվել է ռեկորդների գրքերում՝ Գինես, Ինտերռեկորդ, Դյուցազնագիրք։ Երգում է գրեթե բոլոր ժանրերում։ Ամերիկյան «Tunecore» կազմակերպությունը նրա ալբոմն այժմ թողարկում է գրեթե բոլոր թվային հարթակներում։