Ասուլիս. «ՀՀ արտաքին քաղաքականությունը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին»

Իրավիճակը մեր տարածաշրջանում և աշխարհում շարունակում է լարված մնալ՝ ահաբեկչություններ Հյուսիսային Կովկասում, Իրանում սպասվող ընտրություններ, արաբա-իսրայելական չխամրող հակամարտություն և հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթ։ Զուգահեռաբար Ազգային ժողովում քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման տարբերակը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարում է Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին: