Ասուլիս. «Ինչ ճակատագիր է սպասում «Երևանի կանաչ թոքերին»

Զբոսայգիներ, պուրակներ, ստվերոտ ծառուղիներ. ինչպիսին պետք է լինեն դրանք Հայաստանի մայրաքաղաքում: Երևանի կենտրոնում բազմամյա ծառերը հատելու և դրանք օտար ծառերով՝ սակուրայով, հուդայածառով և ալբիցիա լենքորանյանով փոխարինելու քաղաքային իշխանությունների որոշման շուրջ աղմուկը, վեճերը չեն հանդարտվում։ Ինչ ճակատագիր է սպասվում մայրաքաղաքի «կանաչ թոքերին»` կփորձենք պարզել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ապրիլի 4-ին ժամը 11։00-ին կայանալիք ասուլիսի ընթացքում, որին կմասնակցի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, ԵՊԲՀ-ի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։