Չարենցի հետևից գնացողը պետք է մինչև վերջ գնա

Եղիշե Չարենցի ծննդյան օրվա առթիվ գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանել է, թե ինչպես հանգամանքների բերումով դարձավ չարենցագետ ու իր կյանքը նվիրեց պոետի կյանքի ուսումնասիրմանը։ Իր բազմամյա ուսումնասիրություններում Գասպարյանը բացահայտել է Չարենցի տոհմաբանությունն ու սիրային, ընկերային, հասարակական հարաբերությունները, պարզել պոետի նախընտրելի ուտեստներն ու ըմպելիքները։ «Սիրում էր դրսում սնվել՝ փոքրիկ պանդոկներում, նախընտրում էր երևանյան քաբաբ, գինի, օղի։ Սիրային բոլոր արկածներն էլ բացահայտված են, քանի որ ինքը չէր էլ թաքցնում», - ասում է գրականագետն ու հավելում, որ եթե հնարավորություն ունենար հանդիպելու Չարենցին, ում հետ երբեմն իրեն նույնականացված է զգում, ապա կասեր․ « Ո՞նց ես, գործդ կիսատ թողեցիր, գնացիր, ո՞ւր ես, արի շարունակիր»։