Հողի հաստ շերտով ծածկված հրաշքը. Օհանավանում միջնադարյան ժայռափոր դամբարան է հայտնաբերվել

Օհանավան գյուղում՝ Քասախի կիրճում պատահական բացահայտումը հրատապ պեղումներ նախաձեռնելու պատճառ դարձավ։ Փետրվարի 19-ից մասնագետները կսկսեն ուսումնասիրել տարածքն ու պեղված համալիրը։ Մինչ այդ նախնական կարծիքներն են, մասնագետների մի խումբ, դատելով գտնված խաչերի ձևից, կարծում է գործ ունենք 5-7-րդ դարերի կառույցի հետ, մյուսները հակված են մտածել՝ 12-13-րդ դարեր։ Դամբարանի ներսում նաև 2 թաղում է գտնվել։ Առայժմ պնդումներ անելու համար շատ վաղ է, բայց արդեն կարելի է վարկած առաջ քաշել՝ դատելով համալիրի ճարտարապետությունից, հավանաբար կարևոր մարդիկ են թաղված եղել։ Մի բան հաստատ է, առաջիկայում նոր ու զարմացնող բացահայտումներ են լինելու։