ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձը Ամանորի կապակցությամբ

Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կշարունակի նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Կոպիրկին Ռուսաստանն ու Հայաստանն անցնող տարում շարունակել են ավելացնել երկկողմ համագործակցության առկա ներուժը։ Այս մասին հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամանորյա շնորհավորական ուղերձում։ «Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացել և ընդլայնվել են: Ռուսաստանը մնացել է հանրապետության հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը հայկական տնտեսության մեջ: Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ոլորտում խորացել է համագործակցությունը: Հաջողությամբ առաջ է ընթացել կոոպերացիան Եվրասիական տնտեսական միության ձևաչափով»,–իր ուղերձում ասում է նա։ «Այսօր՝ աշխարհակառուցվածքի պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր, իրական եղբայրական կապերը պահանջված են ավելի, քան երբևէ»,-շեշտել է դեսպանը։