30 կիլոտոննա խաղաղ նպատակներով

1963 թվականի դեկտեմբերի 1-ին Ուզբեկստանի Ուրտա–Բուլակ հանքավայրում գազի պայթյուն տեղի ունեցավ, որից առաջացած հրդեհը մարեցին միջուկային պայթյունով։ Երեք տարվա ընթացքում օրական մինչև 12 միլիոն խորանարդ մետր կապույտ վառելիք էր այրվում։ Ոչ ոք չէր կարողանում 250-300 մետրից ավել մոտենալ հրդեհին։ «Ջահի» հիմքը թուլացնում էին ջրով և հրետանային հարվածներ էին հասցնում դրան, բայց իրավիճակը վատթարանում էր։ Հրդեհը հանգցնելու «էպոսը» մոտ երեք տարի տևեց և գիտնականներին հանգեցրեց «սեպը սեպով հանելու» մտքին` խաղաղ ատոմն օգտագործել այնպես, որ տարածքը ճառագայթումով չաղտոտվի։ Այսպես աշխարհում առաջին անգամ Խորհրդային Միությունում օգտագործեցին «Միջուկային պայթյունները ժողովրդական տնտեսության համար» ծրագիրը՝ արտակարգ իրավիճակը վերացնելու նպատակով։