Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. ասուլիս

Երևանում կայացավ առաջին համաշխարհային զբոսաշրջային ներդրումային համաժողովը Covid-19-ից հետո, կառավարությունն Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրեց «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքը: Ի՞նչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ երկրում զբոսաշրջության ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումից հետո: Սեպտեմբերի 13-ին` ժամը -ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում թեման կքննարկվի Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի և զբոսաշրջության փորձագետ, «Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն Արկադի Սահակյանի մասնակցությամբ։