Բացեք կյանքի ճանապարհը. բողոքի ակցիա՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Երևանում` Ֆրանսիայի դեսպանատան առջև, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Արցախի։ Նրանք պահանջում են Ֆրանսիայից` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, գործի դնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։ «Բացեք կյանքի ճանապարհը», «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախն ենք». նման ցուցապաստառներով և վանկարկումներով մի քանի տասնյակ երեխաներ են նաև բողոքի ակցիային մասնակցում։ Նրանք բոլորը «Դիզակ» արտմշակութային կենտրոնի սաներն են, որոնց ընտանիքները ևս ստիպված եղան լքել իրենց տները ադրբեջանական օկուպացիայից հետո։