Արցախցիները համաժողովրդական շարժվում են սկսել Ստեփանակերտում

Համաժողովրդական շարժումը սկսվեց հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով և տերունական աղոթքով։ Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք։ Արցախցիները հավաքվել են` միջազգային հանրությանը ներկայացնելու Արցախի դրությունը: