Հայաստանն ինքն իր տարածքը անպիտան է դարձնում Իրանի համար

Ինչո՞ւ է ՀՀ–ն անտեսում հարևան Իրանի ուղերձները, և ի՞նչ ակտիվություն ունի այս տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչո՞ւ է Հայաստանի համար կարևոր, որ Իրան–Ադրբեջան հարաբերությունները լավ լինեն։ «Աբովյան Time»–ի եթերում այս հարցերին է անդրադարձել իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։ Նա ընդգծում է, որ Իրանն առաջին հերթին իր շահերն է պաշտպանում, որը շատ հաճախ համընկնում է ՀՀ շահերի հետ, բայց Հայաստանին կարծես թե դա պետք չէ։ Ավելին` ՀՀ իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ փորձում են բանակցային գործընթացից վանել Իրանին։ «Իշխանությունները «կանաչ լույս» չեն վառում, որ Իրանը գա և մտնի բանակցությունների գործընթաց։ Փոխարենը գործընթացում բերում են նրանց մրցակիցներին, որոնց նպատակը տարածաշրջանում Իրանին ու Ռուսաստանին չեզոքացնելն է»,–նշում է փորձագետը։