Էրդողա՞ն, թե՞ Քըլըչդարօղլու. կա՞ այստեղ հայկական շահ. «Աբովյան Time»–ի հյուրը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է

Եթե Ռեջեփ Թայիփ Էրդողան– Քեմալ Քըլըչդարօղլու պայքարում պարտվի գործող նախագահը, Հայաստանի համար կարող է փոխվել միայն Թուրքիայի հռետորաբանությունը` սենտիմենտալ և մակերեսային ձևակերպումներով, ինչպես նաև արարողակարգային որոշ դրույթներ։ «Աբովյան Time»–ի եթերում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով Թուրքիայի ընտրություններին և հայ–թուրքական հարաբերություններին։ Նա ընդգծեց` հարևան պետությունն իր բնույթով հակահայկական է, և Հայաստանն էլ Թուրքիայի թշնամի պետությունների եռյակում է` դրանից բխող հետևանքներով։ Հետևաբար ով էլ լինի այդ երկրի իշխանության գլխին, միևնույնն է` չի կարող փոխել արժեհամակարգը։ «Ինչպես «հալվա» ասելով բերանդ չի քաղցրանում, այնպես էլ «թուրքը փոխվել է» ասելով թուրքը չի փոխվում»,–կարծում է Մելքոնյանը։