Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցավ տոնական շքերթ

Մարզային ու քաղաքային իշխանությունները և Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին եղբայրական գերեզմանին, ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի և Գյումրիի 102-րդ ռազմակայանի զինվորները համատեղ շքերթ անցկացրին։