ՌԴ–ի հետ ոչ թե խոսակցությունը, այլ դրա բացակայությունը կարող էր մտահոգիչ լինել. Հակոբ Արշակյան

Ի՞նչ է առաջարկել ՀԱՊԿ–ը Հայաստանին և ինչո՞ւ է պաշտոնական Երևանը նախապատվություն տալիս ֆորմալ ընթացակարգերին, քան ՀԱՊԿ փաստացի օգնության առաջարկին։ Արդյո՞ք ՀՀ–ն մտադրություն ունի դուրս գալու այդ կառույցից, ինչպիսի՞նն են այժմ ՀՀ ռազմավարական դաշանակցի հետ հարաբերությունները և արդյոք ՀՀ–ն կսառեցնի «Հռոմի ստատուտի» վավերացման գործընթացը։ Ի՞նչ կարող է տալ ՀՀ զինված ուժերին արևմտյան զորավարժություններին մասնակցելը։ Այս և այլ հարցերի է Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով` պաշտոնական Երևանը երբեք հանդես չի եկել ՀԱՊԿ–ից դուրս գալու ո՛չ նախաձեռնությամբ, ոչ՛ էլ հայտարարությամբ։ Հայկական կողմի ակնկալիքը առաջին հերթին այդ կառույցից քաղաքական գնահատականն է, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։ Դրա բացակայությունն էլ հիմք է հանդիսացել հայտարարություններին, որ ՀԱՊԿ–ն է ցանկանում դուրս գալ տարածաշրջանից։ Մանրամասն` տեսանյութում։