Հայաստանի խաղաղության վկաներն ու Թուրքիայի անփոփոխ հակահայ քաղաքականությունը. «Աբովյան Time»–ի հյուրը Վարուժան Գեղամյանն է

Թուրքիայի քաղաքականությունը չի պայմանավորվում այն անձով, որը նախագահում է, այլ պայմանավորում է նրանց պետական շահով։ Իսկ նրանց պետական շահն է Հարվային Կովկասը նվաճելը։ «Աբովյան Time»–ի եթերում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը` անդրադառնալով ՀՀ հանրության այն սպասումներին, որ Թուրքիայում Էրդողանի չընտրվելու պարագայում նրանց հակահայ քաղաքականությունը կփոխվի։ Թուրքագետը պնդում է` թուրքական պետության բոլոր քայլերը հետևողականորեն ուղղված են հայկական անկախ քաղաքական միավորի վերացմանը, և այդպես եղել է միշտ։ «Նույնիսկ հիմա արևելյան քաղցրախոսությամբ ներկայացնում են, թե մենք իրար հետ խաղաղ կապրենք. դա ևս իրենց գործիքներից է, որով բթացնում են հայերի զգոնությունը»,–ասում է Գեղամյանը։ Թուրքագետը նշում է` ինչպես Թուրքիան և Ադրբեջանն են նպատակադրված ոչնչացնել Հայաստանը, այդպես էլ Հայաստանը պետք նպատակ դնի չեզոքացնելու թուրքական և ադրբեջանական վտանգը։