Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը հաղթանակ տոնեց Երևանում

Հայաստանում առաջին անգամ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում տեղի ունեցավ 5 մենամարտ։ Մուրատ Գասիևը ամերիկացի Մայքլ Բալոգունի հետ մենամարտում փայլուն հաղթանակ տարավ։