Վերջին արցախցին, որն անցել է Հակարիի կամրջով,պետք է արդեն մտածի վերադարձի մասին.Արցախի թեմի առաջնորդ

Alpha Newsroom-ի եթերում նման կարծիք հայտնեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ «Մեր արժեհամակարգի, մեր ինքնության շարժիչ ուժը՝ Արցախն է, անշուշտ, մենք նորից պետք է վերադառնանք դրան։ Վերջին արցախցին, որը Հակարիի կամրջով անցել է, պետք է արդեն մտածի իր վերադարձի մասին։ Սերմեր պետք է գցենք պարարտ հողի մեջ, որպեսզի կարողանանք լիարժեք համախմբումը, մտածելակերպը մեզնից չհանել, իսկ եթե հանենք, այդ առաքելությունը կյանքի չի կոչվի։ Ամեն մեկն իր մեջ փայփայած ունի այդ ծրագիրը եւ եթե հուսախաբվեց, ցավալի կորուստ կլինի մեզ համար։ Վախենում ենք, որ նա Հայաստանից կգնա, ինչը վտանգավոր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համախմբում լինի, որպեսզի մարդիկ վերադառնան Արցախ, որովհետեւ իրավունք չունենք հազարամյակներով պահած եւ ապրած մեր սրբազան հայրենիքը օտարության մեջ թողնել։ Սա է մեր սրտի ուզածը, որը պետք է միաձուլված դառնա գաղափար ու այդ գաղափարն է՝ հաղթական վերադարձ Արցախ»,- նշեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Մանրամասն `տեսանյութում